News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Mastercard եւ Ipsos MORI ընկերությունների մասնագետները հարցում են արել 16-ից 75 տարեկան 1300 մեծահասակների շրջանում ու պարզել, որ աշխատողները միջինը 28 րոպե են հատկացնում ճաշի ժամին: Ընդամենը 17 տոկոսն է ճաշին հատկացնում կես ժամ, հայտնում է The Daily Mail–ը

Պարզվել է, որ աշխատողների 12 տոկոսին երբեք չի հաջողվել ճաշել: 66 տոկոսը ճաշում է հենց աշխատավայրում: Հինգից երեքը ճաշը տանից են բերում: 36 տոկոսը ճաշի ժամին չի կարողանում աշխատավայրից դուրս գալ:

Մասնագետները նշում են, որ ճաշի ժամից հրաժարվելը բացասաբար է ազդում աշխատանքի արդյունավետության, կրեատիվության ու առողջության վրա: Գիտնականների կարծիքով ղեկավարները պետք է հետեւեն, որ ճաշի ընդմիջումը առնվազն մեկ ժամ տեւի: Երկար ժամանակ նստելը վտանգավոր է առողջության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ