News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարությունը ներդրումային նախագծերի հայտեր է ընդունում Հայաստանի խոշորացված համայնքներում: Այս մասին սեպտեմբերի 27-ին Աժ-ում ասել է տարածքային կառավարման ու զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագիծը:

Ծրագրերի հայտեր են ներկայացվում արդեն երեք խոշորացված համայնքներում՝ Թումանյան (Լոռվա մարզ), Դիլիջան (Տավուշի մարզ), Տաթեւ (Սյունիքի մարզ): Բոլոր երեք համայնքներում հայտարարված են Տարածքային զարգացման հիմնադրամի (Սոցիալական ներդրումների հիմնադրամի իրավահաջորդի, որը գործում էր Համաշխարհային բանկի վարկային միջոցներով) տենդերներ: Հիմա Հիմնադրամը յուրացնում է DPO-3 վարկային ծրագիրը: «Խոշորացված համայնքներում կբարձրանան ֆինանսավորման պահանջները, բայց ենթակառուցվածքների կամ սոցիալական ծառայությունների զարգացման ծրագրերը ազդեցություն կունենան արդեն ոչ թե 1 գյուղի կամ քաղաքի, այլ մի քանիսի վրա»- պարզաբանել է փոխնախարարը:

Թումանյանը, Դիլիջանը ու Տաթեւը միավորվել են 2016-ի փետրվարին լոկալ հանրաքվեների արդյունքներով: Մեկ համայնքում միավորվել է մի քանի գյուղ (առաջին 2 դեպքերում՝ քաղաքի՝ նախկին խորհրդային շրջկենտրոնի շուրջ):

Թումանյանն ու Տաթեւը 200-ական մլն դրամ դրամաշնորհային միջոցներ կստանան (մոտ 420 հազար դոլար), իսկ Դիլիջանը՝ 800 մլն ( հաշվի առնելով, որ այնտեղ բնակչությունը համեմատաբար շատ է):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
Ամենաշատ