News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոնդոնի Beetles + Huxley  պատկերասրահում ընթանում է հայկական ծագմամբ կանադացի հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի ցուցահանդեսը, հայտնում է բրիտանական   The Guardian թերթը:

Հայտնի լուսանկարչի աշխատանքների ցուցահանդեսը կտեւի  սեպտեմբերի 20-ից մինչեւ հոկտեմբերի 22-ը:

1921-ին Քարշի ընտանիքը փրկվել է Հայոց ցեղասպանությունից` Սիրիա փախչելով ավանակով, որը նրա ընտանիքի միակ ունեցվածքն էր:   Քարշի հորեղբայրը, որը Քվեբեկում էր ապրում, ընտանիքին նամակ է գրում` խնդրելով օգնել իրեն լուսանկարչական իր ստուդիայում եւ 16-ամյա Յուսուֆը մեկնում է Կանադա: Հետագայում Քարշը սովորում է Բոստոնում եւ տեղափոխվում Օտտավա, որտեղ սկսում է լուսանկարել հայտնիներին: 

Ճակատագրական է դառնում Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը հայտնվում է Time ամսագրի կազմին: Չերչիլի նույն ֆոտոսեսիայից եւս մի լուսանկար հայտնվել է հինգֆունտանոց թղթադրամի վրա:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ