News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՏԻՄ  ընտրությունները ակնհայտորեն ցույց են տալիս գյուղաբնակ վայրերի բնակիչների կախվածությունն իրենց ղեկավարներից, նաեւ վախի ու ճնշումների մթնոլորտը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԱԺ-ում հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նա անդրադարձել է նոր կառավարությանը՝ նշելով. «Վերջերս շատ քիչ եմ մտնում ֆեյսբուք, իմ ֆեյսբուքյան ընկերները կտեսնեն: Որովհետեւ սիրտս խառնում է այն PR-ից, որ կատարվում է՝ խայտառակ, անմակարդակ: Ամեն ինչ տարափ է՝ կառավարությունը… ձերբակալություններ են լինելու: Ինձ թվում էր՝ էսօր մենք զոհեր կունենայինք, կամ ձերբակալություններ կլինեին, բայց դեռ ձեն կա:

Այդ կառավարությունը, որ պետք է մեր երկրում նոր որակներ բերի, որը պետք է այնպես անի, որ կարճ ժամանակում մենք վերափոխվենք, դառնանք Սինգապուր, ապա ինչո՞ւ եք շտապել այս փաստաթուղթը բերել այստեղ: Գուցե այս կառավարությունը, որը մանկության ընկերություն է, ուսանողական ընկերություն է, նոր դեմքերի կառավարություն է, գուցե իրենք իրենց ձեռագիրը դնեին այս նախագծի մեջ: Գուցե ինչ-որ բան այլ ճանապարհով գնար: Մենք հասկանայինք՝ այս դոտացիաները տալիս ենք համայնքներին, գյուղերին ու ոչ մի հնարավորություն չենք տալիս զարգացման, աղքատ բնակիչներին հնարավորություն չենք տալիս հնարավորություն մանկապարտեզներից անվճար օգտվելու:

Ես մասնակցում եմ ընտրություններին, տեսնում եմ՝ Գյումրիի բյուջեն 3.2 մլրդ, որից 2 մլրդ-ը դոտացիա է, Վանաձորի բյուջեն 2,2 մլրդ դրամ է, որի 1,3 մլրդը դոտացիա է: Այդ տարածքներում արդեն փողոց չմնաց, մեր թեկնածուների հետ շրջել ու նայել ենք: Ասում եմ՝ այդ դոտացիաներով որեւէ բան չի փոխվում, էլ չեմ խոսում այն գյուղերի մասին, որտեղ ուղղակի խայտառակություն է»:

Նրա խոսքով, աընդունելի է, երբ Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասում է, որ համայնքի դոտացիաների վերահսկողությունը պետք է իրականացնի համայնքի ավագանին. «Ասում եք՝ ավագանին փրկի, այսօր եթե կառավարությանը բարձր աշխատավարձ ենք տվել՝ սաղ երկիրը թալանել  է, 10 օր հետո բոլորի անունը որպես հանցագործ գրվում է, ո՞նց կարող է անվճար ավագանին փրկի: Մի հատ հարցրեք՝ էդ ավագանին հացի փող ունի՞, որ 10 անգամ գնա, գա մարզկենտրոն, իջնի, բարձրանա, կոշիկը մե՞նք ենք առել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանյանի «Մոբայլ Սենթրը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում. նա առաջ է անցել «Գազպրոմ Արմենիայից» ու ԶՊՄԿ–ից
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
Ամենաշատ