News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի՝ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պարտություն է կրել երկրի գլխավոր ռիելիթի շոուի ժամանակ, գրում է Ջոնաթան Քեյնփհարթը The Washington Post–ում:

Սյունակագրի կարծիքով բանավեճի ժամանակ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը պատշաճ լրջություն է դրսեւորել, ի տարբերություն իր ընդդիմախոսի, որը եկել էր բացարձակ անպատրաստ: «Ռիելիթի շոուի նախկին հեռուստաաստղ ու միլիարդատեր» Թրամփի եւ նախկին պետքարտուղար Քլինթոնի միջեւ առաջին նախագահական բանավեճը ցնցող էր:

Քեյնփհարթի կարծիքով Թրամփի ելույթը համազոր էր «աղբը գազոնի վրա նետելուն»:Նրա մտքերը մի թեմայից մյուսն էին ցատկում՝ հիմնականում իրար հետ չկապակցված: Խոսելով Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության մասին, նա հիշեց նյոյորքյան «Լա Գուարդիա» օդանավաայանի անմխիթարական վիճակի մասին :

Իսկ հարկային հայտարարագրի մասին հարցի պատասխանը կարող էր կործանարար լինել ցանկացած թեկնածուի համար: Քլինթոնը հայտնել էր, որ միլիարդատիրոջ հարկային հայտարարագիրը միայն մեկ անգամ է հնարավոր եղել տեսնել՝ երբ նա խաղատուն բացելու արտոնագիր է ստացել: Ըստ այդ փաստաթղթի՝Թրամփը շահութահարկ չի վճարում: Դրան ի պատասխան՝ Թրամփն ասել է«Ահա թե ինչ խելացի եմ ես»:

Նաեւ Թրամփը, որը հայտարարում է աֆրոամերիկացիների քվեները ստանալու իր լուրջ մտադրության մասին, բանավեճում լիակատար կուրություն ու խլություն դրսեւորեց բնակչության այդ կատեգորիայի հանդեպ, ասվում է հոդվածում: Նրա խոսքում առատ էին ռասսայական կարծրատիպերը այլ գույնի մաշկով մարդկանց մասին: Բացի դրանից նա կողմ էր արտահայտվում փողոցում մարդկանց կանգնեցնելու ու խուզարկելու հակասահմանադրական պրակտիկային, որին հատկապես աֆրոամերիկացիներն են դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ