ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Լեւոն Ալթունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Լեւոն Ալթունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար»: