News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

 Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտնել է, որ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել 2017-ի նախագահական ընտրություններին, հայտնում է իրանական Fars գործակալությունը:

Ահմադինեժադը, որը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005-2013 թթ, չէր հայտնել 2017-ի մայիսին ծրագրված ընտրություններին մասնակցելու ծրագրերի մասին, սակայն վերջին մի քանի ամիսներին նրա հրապարակային ելույթները շահարկումների տեղիք էին տվել, իբրեւ նախկին նախագահը մեծ քաղաքականություն է վերադառնում:

Իր որոշման մասին նա սեպտեմբերի 27-ին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեին ուղղված նամակում: «Դուք ինձ խորհուրդ եք տվել զերծ մնալ, քանի որ իմ մասնակցությունը ընտրությունների այս փուլին նպատակահարմար չի լինի, ու ես համաձայն եմ» այդ խորհուրդին, գրել է նախկին նախագահը, հիշատակելով Համենեի հետ հանդիպումը օգոստոսի վերջին:

Իրանական լրատվամիջոցները սեպտեմբերի 26-ին հայտնել էին, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեին Ահմադինեժադին խորհուրդ չի տվել առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնին այն մտավախությունների պատճառով, որ նախկին նախագահի մասնակցությունը ընտրություններին կնպաստի երկիրը երկու ճամբարի բաժանելուն ու կվնասի պետությանը:

Ըստ դիտորդների Ահմադինեժադը, որը հայտնի է իր պահպանողական հակաարեւմտյան հայացքներով, կարող էր լուրջ մրցակից դառնալ գործող նախագահ Հասան Ռոհանիի համար, որը իրանական քաղաքականության չափավոր թեւի ներկայացուցիչ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Իրանում հայտարարել են ավելի քան 20 հազար ցուցարարի ներում շնորհելու մասին
«Այսօրվա դրությամբ 82 հազար մարդ համաներում է ստացել, եւ այդ թիվը կարող է ավելանալ․․․
Ամենաշատ