News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մթերման թեժ փուլին ընդառաջ ՊԵԿ-ն արագացրել է գերավճարների վերադարձման գործընթացը:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչությունն ամփոփել է սեպտեմբերի դրությամբ մթերող կազմակերպությունների գերավճարների հաշվանցման եւ (կամ) վերադարձման նպատակով կատարված ուսումնասիրությունների արդյունքները եւ կարճ ժամանակում սկսել վերադարձման գործընթացը: «Չնայած օրենքով ավելի երկար ժամկետ է սահմանված, սակայն հաշվի առնելով հանձնված բերքի դիմաց վճարումներ չստանալու հարցում գյուղացիների դժգոհությունները, փորձում ենք աջակցել մթերողներին: Արդեն սեպտեմբերի դրությամբ 18 մթերողի մոտ 500 մլն դրամ է վերադարձվել»,-նշում է ՊԵԿ ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ Արտակ Անդրեասյանը: Նման ձեռնարկությունները, մանավանդ սահմանամերձ գոտում գործող, ունենալով շրջանառու միջոցներ, կարողանում են դրանք ուղղել արտադրական միջոցների ձեռքբերմանը, արտադրության ընդլայնմանը եւ արտահանման աճին: Երասխում գործող գինու գործարանի գլխավոր հաշվապահ Գրիշա Կոստանյանն արդեն զգացել է կոմիտեի աջակցության արդյունքը. «Ստանալով մոտ 20 մլն դրամ ԱԱՀ-ի գերավճարի վերադարձ՝ կարողացել ենք գրեթե ողջ մասն ուղղել խաղողի մթերման փուլում առաջացող պարտքերի վճարմանը»: Ընդ որում, վերադարձված գումարով գյուղացիների պարտքի մարման գործընթացին աջակցելու նպատակով կոմիտեն գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրում ԱԱՀ-ի գումարի վերադարձ ստացած մթերողների ցանկը:

Ընդհանուր առմամբ, գերավճարների հաշվանցման եւ (կամ) վերադարձման նպատակով կատարված ուսումնասիրությունների արդյունքներով պետական եկամուտների կոմիտեն մոտ 5 մլրդ դրամով ավելի գումար է վերադարձրել հարկ վճարողներին, քան 2015թ. նույն ժամանակահատվածում: Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գերավճարների հաշվանցման եւ (կամ) վերադարձման դիմումների հիման վրա 2016 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 26-ը ՊԵԿ ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչությունն իրականացրել է 258 ուսումնասիրություն: Արդյունքում 98 հարկ վճարողների վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ավելի քան 33 մլրդ դրամ գումար, իսկ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) օտարերկրյա քաղաքացիներին է վերադարձվել է մոտ 255 մլն դրամ: Մինչդեռ 2015 թվականի նույն ժամանակահատվածում իրականացվել է 203 ուսումնասիրություն, եւ 98 հարկ վճարողների վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ավելի քան 28 մլրդ դրամ, իսկ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվներով՝ 205 մլն դրամ: Ընդ որում, 2016թ. ընդունվել է հարկ վճարողների կողմից ներկայացված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գերավճարների հաշվանցման եւ վերադարձման թվով 457 դիմում, իսկ 2015թ.՝ 414:

Հայաստանում աճեցված հոլանդական վարդերի արտահանում կազմակերպող ձեռնարկությունը 2012թ.-ից ճիշտ ժամանակին ստանում է ԱԱՀ-ի գումարը՝ ուղղելով ջերմոցի հետագա զարգացմանը: Ընկերության գլխավոր հաշվապահ Տիգրան Բեգլարյանն առանձնացնում է ՊԵԿ-բանկային համակարգ-տնտեսվարող օղակում վստահության նոր մակարդակի առկայությունը. «Ունենալով բանկի հետ կնքված վարկային պայմանագրեր, երբ վերջինիս ենք ներկայացնում ԱԱՀ-ի գումարի վերադարձի վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից կնքված փաստաթուղթը, այն ընդունվում է որպես երաշխիք, եւ բանկը մեկ օրվա ընթացքում մեզ է վերադարձնում գումարը: Հետագայում կոմիտեն փոխանցումը կատարում է տվյալ բանկին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ