News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ՆԳՆ տվյալներով՝ Գերմանիայում տարեսկզբից գրանցվել է պաշտոնյաների եւ պատգամավորների դեմ ավելի քան 800 իրավախախտում, եւ կասկածյալների մեծ մասը ծայրահեղ աջակողմյան հայացքների է հարում, գրում է Sueddeutsche Zeitung-ը:

«18 դեպքերում խոսքը մարմնական վնաս հասցնելու մասին է, իսկ մյուս դեպքերում՝ ազգամիջյան ատելություն հրահրելու, գույքը փչացնելու, դրամաշորթության: 384 միջադեպերի հետեւում աջակողմյան ծայրահեղականներն են, 97 հարձակում էլ կատարել են ձախակողմյան քաղաքական սպեկտրի ներկայացուցիչները»,-նշում է թերթը:

Հոդվածում ասվում է, որ անցյալ տարվա հոկտեմբերին հարձակում էր կատարվել Քյոլնի քաղաքապետ Հենրիետա Ռեքերի վրա: Հանցագործը դանակի հարվածներ էր հասցրել: «Հարձակումը մի քանի շաբաթ խռովել էր գերմանական  հասարակությանը, իսկ հիմա նորից արթնանում է հասարակության հիշողության մեջ ՆԳՆ վերոնշյալ տվյալների ֆոնին»,- ասված է հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ