News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում Երեւանի կենդանաբանական այգում արդեն իսկ մեկնարկել են տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Ծրագրով նախատեսված է նոր, ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ազատավանդակներ կառուցել գայլերի, արջերի, առյուծների ու թռչունների համար:

Գայլերի եւ արջերի ազատավանդակի կառուցման արդյունքում շուրջ 6000 քմ-ով կավելանա այգու օգտագործելի տարածքը: Այն կլինի համապատասխան դիտահարթակներով, որպեսզի այցելուների համար համապատասխան հարմարություն ստեղծվի:

Նորովի ու ինքնատիպ լուծումներով կառանձնանա նաեւ առյուծների ազատավանդակը: Շուրջ 3000 քմ տարածք զբաղեցնող ազատավանդակը կունենա հարակից ժայռեր ու արհեստական ջրվեժներ: 

Համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրի շրջանակում առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում նաեւ թռչունների ազատավանդակի հարցում: Կառուցվող նոր ազատավանդակը հնարավորություն կտա այցելուներին շփվելու թռչունների հետ:

Հարկ է նշել, որ Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2014թ.-ից մեկնարկած այգու վերանորոգման եւ զարգացման ծրագրի առաջին փուլով իրականացված մեծածավալ աշխատանքների արդյունքում Երեւանի կենդանաբանական այգին դարձավ լավագույնն ամբողջ տարածաշրջանում: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում աշխատանքներ տարվեցին բոլոր ուղղություններով՝ ենթակառուցվածքների արդիականացմանը զուգահեռ՝ այգին նորացվեց, ինչպես նաեւ համալրվեց նոր ազատավանդակներով: Կառուցվեցին նաեւ յուրօրինակ կղզի, ձիարշավարան ու հարմարավետ խաղահրապարակներ՝ այդ թվում նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկների համար:

Պատասխանատուների հավաստմամբ երկրորդ փուլի աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կավարտվի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը, իսկ առաջիկա տարիներին այգում կիրականացվեն արդեն զարգացման տարբեր ծրագրեր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ