Սեպտեմբերի 26-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Երեւան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» եւ «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով վերջինս բախվել է ճամփեզրին կայանված «Նիսսան Սենտրա»-ի:
«ԳԱԶ-31029»-վարորդը՝ 1957 թ. ծնված Սերոբ Առաքելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: