News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակված Արփինե Հովհաննիսյանը Կարեն Կարապետյանից ստացած առաջադրանքների մասին դեռ չի բարձրաձայնում։

NEWS.am-ի հարցին, թե ինչ նոր առաջադրանքներ է ստացել Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունում, որը միտված է իշխանության հեղինակության բարձրացմանը եւ շեշտակի պետք է տարբերվի նախորդից, Հովհաննիսյանն ասաց․ «Այն առաջադրանքները, որոնք ես ստացել եմ կամ այն տեսլականը, որ փոփոխություններով պիտի առաջնորդվեմ, այդ հարցերի հետ կապված կտեսնեք կառավարության ծրագրի հաստատումից հետո, կտեսնեք՝ ինչպիսին կլինի տարբերությունը»,-ասել է Արփինե Հովհաննիսյանը։

Գործադիրի անդամը որպես բարեփոխում՝ նշել է նաեւ առաջիկայում խորհրդարան ներկայացվող այն նախագծերի մասին, որոնք միտված են կոռուպցիայի դեմ պայքարին։ Դրանից մեկն էլ ապօրինի հարստացման քրեականացման օրինագիծն է։ Այս նախագծով պետք է իրավապահները պարզեն պաշտոնյաների հարստացման աղբյուրները օրինական են, թե ոչ։  Թե ինչպես պետք է պարզեն, առայժմ նախարարը մանրամասներ չներկայացրեց, քանի որ դրանք մշակման փուլում են։ 

«Ապօրինի հարստացումը կքրեականացվի, կներառվի քրեական օրենսգրքում, երկրորդը վերաբերում է իրական սեփականատերերի բացահայտմանը եւ գնումների գործընթացում հատկապես իրական սեփականատերերի խնդրի կարեւորույանը եւ դրանից ելնելով այս կամ այն կարգավորումը նախատեսելուն, եւ վերջապես հաջորդ կարեւոր քայլը, որը իմ խորին համոզմամբ, կամփոփի այս ամբողջը եւ նոր երանգ ու ուժ կհաղորդի, դա հակակոռուպցիոն մարմնի հետ կապված քննարկումներն են եւ անհրաժեշտության դեպքում այդ մարմնին վերաբերող օրինագծերի ներկայացումը»։

Հարցին՝ ինչպես պիտք է տարբերեն՝ պաշտոնյան է վարչական լծակներով,  պաշտոնական դիրքերի չարաշահմամբ հարստացել, թե՞ իր որդին է բիզնես գործունեությամբ հարստությունը կուտակել, ասել է, որ  իրավապահ մարմիները կունենան իրենց գործիքները այդ հարցերը քննելու ու պարզելու կարողությունը իրավաչափ է, թե ոչ։

«Հարցերը քրեական գործի շրջանակում են պարզելու։ Հատվածային լուծումներով երկար ճանապարհ չենք գնալու։ Առաջին քայլն է, սակայն դա չի նշանակում, որ բավարար է։ Պաշտոնյաների նվիրատվությունների հարցը նույնպես մեր ուշադրության կենտրոնում է, դրա հետ կապված  փաթեթները նույնպես մշակվում են։ Օրինակ, երբ ապօրինի հարստացման փաթեթը ներկայացվի, ապօրինի հարստացմանը զուգահեռ այնպիսի փաթեթներ կներկայացվեն, որոնք պիտի փակեն առաջացած  հնարավոր բացերը»,- ասել է նախարարը։ 

Տպել
Ամենաշատ