News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Թեքսասի համալսարանի հետազոտողների խումբը պարզել է, թե հնարավոր է արդյոք մարդու մահից հետո պահպանել նրա անհատականությունը, այսինքն՝ փոխանցել այն մեկ այլ մարդու, գրում է Informing-ը:

Գիտնականների խոսքով՝ մահացած մարդու ուղեղից հնարավոր է հանել տեղեկությունը, սակայն միայն հատուկ ձեւով, որպեսզի այն փոխանցեն մեկ այլ անհատի: Սակայն այս դեպքում խնդիրն այս գործողության էթիկական կողմի մասին է: Քանի որ մարդը, ում փոխանցում են հանգուցյալի մտավոր եւ հոգեւոր ժառանգությունը, կարող է դրանք օգտագործել ոչ պատշաճ կերպով: Այդ պատճառով մահացած մարդու անհատականությունը մեկ ուրիշի փոխանցելուց առաջ պետք է հանգամանորեն պարզել, թե ով է այդ մարդը, որը տնօրինելու է մահացածի մտավոր ժառանգությունը:

Մասնագետներն, իհարկե, հասկանում են, որ հաշվի առնելով հուզական տարրը՝ անհատականությունն այնպես, ինչպես կա, մյուսին փոխանցելը չի ստացվի, սակայն դրան շատ «նման» մի բան հնարավոր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ