Audi գերմանական ավտոընկերությունը ընթացիկ տարվա աշնանը կներկայացնի Audi Q3 կոմպակտ քրոսովերի նոր տարբերակը, հայտնում է Oane-ը:
Քրոսովերի թարմացված տարբերակը արտաքին փոփոխությունների կենթարկվի, կդառնա ավելի ագրեսիվ եւ սպորտային: Դիմային բամպերի փոփոխության շնորհիվ այն ավելի մեծ եւ լայն է թվում: Մեքենան պահպանել է ռադիատորի խոշոր ճաղավադնակը, որը զարդարում է ընկերության մեծ ապրանքանշանը:
Ավտոարտադրողը հայտնում է, որ կառաջակի նաեւ Audi Q3 S line competition տարբերակը, որը կունենա սեւ գույնի անվասկավառակներ: