News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Անելիք բանկի» իրավաբան 32-ամյա Հովհաննես Աթայանի սպանության գործով ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի կինը ՝ տիկին Կարինեն, մեկ շաբաթ առաջ դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ դժգոհություն հայտնելով իր ամուսնուն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ Տիկին Կարինեի խոսքով՝ սկզբնական շրջանում իր ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` սպանություն, սակայն յոթ ամիս անց նրա մեղադրանքը փոխվել է նույն հոդվածի երկրորդ մասով: Լրագրողների հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, տիկին Կարինեն նշեց, որ իր ամուսնուն մեղադրանք են առաջադրել այն հոդվածքով, որն առաջադրել են Պերմյակովին՝ 7 մարդու սպանելու համար. «Ոնց կարելի է 6-7 մարդու քնած ժամանակ սպանած Պերմյակովի հոդվածը դնել այդ մարդու վրա։ Իմ ամուսնուն հունից հանել են, դրա համար էլ այդ քայլին է գնացել»:

Տիկին Կարինեի խոսքով՝  իրենց պատկանող «Անգելինա» ռեստորանի գույքի վաճառք է արվել  անօրինական ձեւով. «Հարյուր միլիոնի ապրանքի վաճառք են արել անօրինական ձևով` հիպոթեքով ու բանկն ու իրենք գրավի առարկա են սարքել 80 անուն շարժական գույք»:

Նշենք, որ 2012 թ. Մկրտիչ Պողոսյանը վաճառել է Փարաքարում գտնվող, իր ընտանիքին պատկանող «Անգելինա» ռեստորանը, որի ներսում գտնվող գույքը նույն պայմանագրով անհատույց օգտագործման պայմանագրով հանձնվել է ռեստորանի նոր տիրոջը:

Մկրտիչ Պողոսյանը գրավադրել է ռեստորանի անշարժ գույքը «Անելիք բանկում» ՝ դրա դիմաց ստանալով 1.300.000 ԱՄՆ դոլարի վարկ: Սակայն հետագայում վարկային պարտավորությունները չի կատարել, որի պատճառով էլ գրավադրված գույքը դարձել է բանկի սեփականությունը, որն իմանալով Մկրտիչ Պողոսյանը գնացել է այդ քայլին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Վարդանանց փողոցում 2015թ. նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ի սահմանում, կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով տեղում մահացել է «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթանյանը, պարզվել էր, որ սպանության մեջ կասկածվում է Մկրտիչ Պողոսյանը, որը  նոյեմբերի 25-ին հայտնաբերվել եւ կալանավորվել էր:

Գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ (Սպանությունը):

Հիշեցնենք, որ  NEWS.am-ի հետ զրույցում ավելի վաղ սպանված Հովհաննեսի աները՝ Սամվել Գրիգորյանը, պատմել էր, որ մի քանի տարի առաջ Մկրտիչ Պողոսյանը ֆինանսական խնդիրների պատճառով գրավադրել է իրեն պատկանող հյուրանոցը, իսկ երբ չի կարողացել մարել պարտքը, «Անելիք» բանկը, որի իրավաբանն էր Հովհաննես Աթանյանը, վաճառքի է հանել հյուրանոցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ