«Անսար Դայն» իսլամիստական խմբավորման ակտիվիստ Ահմադ Մահդին Հաագայի դատարանի կողմից դատապարտվել է 9 տարվա ազատազրկման Մալիի կենտրոնում Տիմբուկտուի ճարտարապետական հուշարձանները ավերելու համար, հայտնում է BBC-ն:
Հաագայի միջազգային քրեական դատարանը պատմության մեջ առաջին անգամ քննում էր մշակութային արժեքների ոչնչացման մասին գործը: Դատարանը վճռել է, որ Մահդին ղեկավարել է իսլամիստների ջոկատը, որը 2012-ին ոչնչացրել է Տիմբուկտուի մշակութային հուշարձանները:
Ամբաստանյալը խոստովանել է մեղքը եւ հայտարարել, որ զղջում է: