News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ասիայում արժեթղթերի կորուստը կրճատվել է, իսկ մեքսիկական պեսոն երեքշաբթի արժեւորվել է. ներդրողները ԱՄՆ նախագահի թեկնածուներ՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի եւ հանրապետական Դոնալդ Թրամփի առաջին դեմ առ դեմ բանավեճում հաղթող են ճանաչել Հիլարի Քլինթոնին, փոխանցում է Reuters-ը:

Շուկաները ենթադրում են, որ նոյեմբերի 8-ի ընտրություններում Քլինթոնի հաղթանակը կնշանակի ստատուս քվոյի պահպանում, իսկ թե միլիարդատեր Թրամփի նախագահությունը ինչ կնշանակի ԱՄՆ արտաքին քաղաքականության, առեւտրի եւ տնտեսության համար հստակությունը զգալիորեն քիչ է:

Երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած հեռուստաբանավեճի նախաշեմին հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ թեկնածուները գրեթե քիթ քթի են ընթանում. Քլինթոնը Թրամփին գերազանցում էր Reuters-ի եւ Ipsos սոցիոլոգիական ծառայության հարցման համաձայն: Նրա օգտին էին պատրաստ քվեարկել հավանական ընտրողների 41 տոկոսը:

MSCI ինդեքսը, որը հաշվի է առնում Ճապոնիայի սահմաններից դուրս Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ընկերությունների արժեթղթերը, բարձրացել է 0,2 տոկոսով, մինչդեռ հարավկորեականը եւ շանհայյանը էլ ավելի են բարձրացել:

Ճապոնական Nikkei-ն կորուստները կրճատել է ավելի քան երկու անգամ եւ վաղ առավոտյան իջել է 0,4 տոկոսով, ԱՄՆ դոլարն իենի համեմատ արժեւորվել է մինչեւ 100,74՝ նվազագույն 100,08-ից:

«Շուկաները առաջին 15 րոպեների ընթացքում սկսեցին գիտակցել, որ բանավեճում Քլինթոնն է առաջատար, կամ գուցե այն բանից հետո, երբ մեքսիկական պեսոն սրընթաց վեր ձգտեց՝ տարիների ընթացքում հավանաբար ամենալարված ասիական նստաշրջանի ընթացքում»,- ասել է Սիդնեյի Westpac-ի արժույթների ավագ վերլուծաբան Շոն Քելոուն՝ հավելելով. «S&P-ի ինդեքսում ֆյուչերսների գնի ցատկը, ավստրալական դոլարը, ԱՄՆ դոլար/իեն զույգը ցուցադրում են, որ ներդրողները ակնդետ հետեւել են բանավեճին եւ չեն ամաչել Թրամփին հետնապահ հռչակելուց»:

Վերջին օրերին պեսոն արժեւորվել է մինչեւ առավելագույն նիշ՝ արժեզրկումից հետո, որը պայմանավորված էր մտահոգությամբ, որ Թրամփի նախագահությունը կսպառնա Մեխիկոյի խոշորագույն շուկա՝ ԱՄՆ մեքսիկական արտահանմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ