News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օնլայն խաղատան վերահսկողությունը կօգնի փողերի լվացման դեմ պայքարում: Այս մասին սեպտեմբերի 27-ին խորհրդարանում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ներկայացնելով «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը:

Օրինագծի համաձայն՝ շահույթով համացանցային խաղերը կարտոնագրվեն այն նույն բարդությամբ, ինչ սովորական խաղատները: «Վերահսկողության բացակայությունը  փողերի լվացման վտանգ է ստեղծել՝ հատկապես հաշվի առնելով, որ խաղատան կազմակերպիչը կարող է չճանաչել իր իրական խաղացողներին: Կատարվող փոփոխություններով նախատեսվում է այդ բացը վերացնել»,- հավելել է Սաֆարյանը:

Առաջարկվում է, որ օրենքն ուժի մեջ մտնի 2017 թվականի հունիսի 1-ին, որպեսզի այդ ընթացքում բիզնեսը հարմարվի նոր՝ ավելի խիստ պայմաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ