News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանքավայրերը կառավարող ընկերությունները պետք է ինքնուրույն օգտակար նյութեր քաղեն մշակվող հանքանյութից: Այդ մասին հայտնել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գեւորգյանը` ներկայացնելով բնական պաշարների մասին օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: 

Նախագծի համաձայն, պոչամբարներն այլեւս տեխնոգեն հանքավայր չեն համարվի:   Այլ խոսքով, ընկերությունը չի կարողանա պոչեր թողնել, որպեսզի ուրիշ մեկը մշակի դրանք: Ընկերություններն իրենք պետք է կրկնակի լվանան հանքանյութը, մետաղներ կորզեն եւ դրանց դիմաց ռոյալթի վճարեն, ճիշտ ինչպես առաջնային արդյունահանման դեպքում:  

Իսկ երկրաբանական հետախուզման արտոնագրի հայտի կամ հանքանյութի արդյունահանման համար անհրաժեշտ կլինի ներկայացնել թափոնների վերամշակման պլան եւ այդ աշխատանքների ֆինանսական երաշխիքներ:     

Նոր պահանջները տարածվում են նաեւ գործող հանքավայրերի վրա. նրանց նախապատրաստության համար 5 տարի կտան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ