News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քաղաքապետարանի տված  հերթական ապօրինի շինթույլտվությունն է, որի տերը, ունենալով այդ փաստաթուղթը, իրեն իրավունք  է վերապահել փակել ընդհանուր օգտագործման կոյուղին: Այս մասին Քաղաքապետին ուղղված իր բաց նամակում գրել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով Արշակունյաց 278 հասցեում շինարարության պատճառով բնակիչների՝ ընդհանուր կոյուղուց զրկվելու դեպքին:

«Ենթադրում եմ, որ սա երեկ քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Հայկ Ասատրյանի զեկուցման մեջ նշված այն դեպքն է, երբ բնակիչներն  ապօրինի շինարարության մասին ահազանգել են «Թեժ գիծ», բայց քաղաքապետարանից գնացած  մարդիկ պարզել են, որ շինարարության տերն ունեցել է շինթույլտվություն:

Ընդհանրապես, գործակարգավարականների ժամանակ նման  մանրամասնությունների մասին չեք  հետաքրքրվում, չեք կանխում բնակիչների՝ «Թեժ գիծ» ահազանգից հետո նման  սեփականատերերի  վայրագությունները:

Սա քաղաքապետարանի տված  հերթական ապօրինի շինթույլտվությունն է, որի տերը, ունենալով այդ փաստաթուղթը, իրեն իրավունք է վերապահել փակել ընդհանուր օգտագործման կոյուղին: Մի պահ Ձեզ դրեք այդ բնակիչների տեղը, նման փաստի առաջ եթե Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին կագնեցնեին, ի՞նչ կանեիք:

Վերջապես, բավակա՞ն չի՝ քաղաքի տարբեր հատվածներում քաղաքապետարանի կողմից տված շինթույլտվություններով ոչ միայն փչացնեք քաղաքի տեսքը, այլեւ բազմաթիվ  անհարմարություններ  ստեղծեք տեղի բնակիչների համար:

Խնդրում եմ  պարզաբանել՝ միթե Ձեր տված շինթույլտվությամբ շինարարության սեփականատիրոջը տվել եք նման իրավունք: Ենթադրում եմ, որ՝ ոչ, ապա ի՞նչ  իրավունքով է փակել ընդհանուր օգտագործման կոյուղին, ո՞վ է նրան տվել այդ իրավունքը: Ինչպե՞ս է լուծվելու Արշակունյաց 278 հասցեում ընդհանուր կոյուղու խնդիրը:

Խնդրում եմ նաև տրամադրել Արշակունյաց 278 հասցեում տրված շինթույլտվության հիմքերի, նախագծային  փաստաթղթերի պատճենները»,- գրել է Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ սեփականատերը հայտարարել է, որ տարածքն ինքը գնել է եւ ունի շինթույլտվություն այնտեղ շինաշխատաքներ իրականացնելու, կոյուղին փակելու համար:

Հիշեցնենք,  բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 27-ին բողոքի ակցիա էին արել եւ փակել Արշակունյաց պողոտան:

Տպել
Ամենաշատ