News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լրագրողները կարող են մեկ կադրով փչացնել սոցիոլոգների կազմած քաղաքական գործչի ամբողջ իմիջը: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի Քաղաքականության սոցիոլոգիայի եւ հոգեբանության ամբիոնի գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Սվետլանա Նեստերովան, որը «Ժամանակակից մեդիան. պատրանքի ստեղծում կամ իրականության արտացոլում» թեմայով հարավկովկասյան միջազգային երկօրյա ֆորումի  շրջանակներում հանդես է եկել «Քաղաքական գործիչների կերպարի ընկալումը ժամանակակից մեդիա տիրույթում» դասախոսությամբ

Նրա խոսքով՝ շատ կարեւոր նշանակություն ունի քաղաքական գործչի իմիջի ընկալումը: «Թե նա ինչպիսի տեսք ունի, դա տեղեկատվության առյուծի բաժինն է, այն, ինչ նրա մասին գրում են լրագրողները, դա շատ փոքր մաս է կազմում՝ ընդամենը 7 տոկոս»,- նշել է Նեստերովան:

Ըստ նրա՝ տարբեր համաշխարհային առաջնորդներին ներկայացնելիս քաղաքական գործչի ժեստերն ու կեցվածքը նույնպես մեծ դեր են խաղում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ