ՌԴ Վորոնեժ քաղաքի երեք բնակիչների մեղադրում են բանկերի եւ դեղատների վրա 11 զինված հարձակում գործելու մեջ, հայտնում է Gazeta-ն:
Չարագործներն այդ նպատակով սատկած ագռավ են օգտագործել մարդկանց վախեցնելու եւ ուշադրություն շեղելու համար:
«Երեկոյան ժամերին նրանցից երկուսը, դեմքները փակելով դիմակով, ներխուժում էին դեղատներ: Օդամղիչ ատրճանակի սպառնալիքով նրանք գումար էին գողանում եւ դիմում փախուստի մեքենայով, որը վարում էր երրորդը: Հանցագործները բանկերում կողոպուտի ժամանակ անձնակազմին վախեցնելու եւ ուշադրություն շեղելու համար սատկած ագռավ են օգտագործել մարդկանց»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: