News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առողջապահության նոր նախարար Լեւոն Ալթունյանը պլանավորում է առաջին հերթին ծանոթանալ նախարարության կոլեկտիվի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ինքը՝ նախարարը:

«Առաջին հերթին ուզում եմ ծանոթանալ կոլեկտիվին, զգալ մթնոլորտը եւ գնահատել աշխատակիցների ունակությունները»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ պլանների մասին առավել մանրամասն կհայտնի մեկ ամսից, իսկ առաջին արդյունքները հնարավոր է ամփոփել 100 օր անց:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Լեւոն Ալթունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ