«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Բաղդադում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետեւանքով զոհվել էր 17 մարդ, վիրավորվել՝ 50-ը, հայտնում է BBC-ն:
Մահապարտը պայթեցրել էր իրեն Ալ Ջադիդայի շրջանում, որտեղ ապրում են հիմնականում շիա մուսուլմանները: