News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը ճանաչում է Ադրբեջանում հանրաքվեի արդյունքները եւ մտադիր չէ միջամտել հանրապեության ղեկավարի լիազորությունների ժամկետին վերաբերող հարցին, հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները:

«Մենք չպետք է թելադրենք, թե ինչ արդյունքներ կարող է ունենալ այդ ժողովրդավարական գործընթացը, բացառությամբ այն դեպքերի, որտեղ կան իրավախախտումներ, դրանք պետք է հետաքննվեն: Մենք չենք կարող թելադրել լիազորությունների ժամկետի սահմանափակումը»,-  մեջբերում է նրա խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակելու է աշխատել Ադրբեջանի հետ «ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքի բարելավման  համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ