News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձած փաստերը վկայում են, որ Հայաստանի իրավապահները աղավաղված են ներկայացրել Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքները:

Բանն այն է, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել էր, թե երիտասարդի դին գտել են Գրիգորյանների տան նկուղում, այնինչ՝ նրան գտել են ավտոտնակում: Եւ քննչական կոմիտեում չէին կարող այս մասին տեղյակ չլինել: Ավելին՝ դեպքի վայրի փոփոխությունը տեղի ունեցածի պատկերն ամբողջությամբ փոխում է:

Բանն այն է, որ ըստ Գրիգորյանների մերձավորների՝ տան նկուղի մուտքը տեսախցիկների տեսադաշտում է: Իսկ ավտոտնակի, ընդ որում, հին ավտոտնակի, որը դեպքի վայրն է, ավելի հեռու է:

«Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այն երկու մուտք ունի, որոնցից մեկը փողոցի կողմից է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրավապահները ի սկզբանե ծրագրել են, թե տեղի ունեցածը ինչպես պիտի ներկայացնեն, իսկ փաստերը չեն էլ հետաքրքրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ