News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Հայաստանի կոնյակ արտադրող շատ ընկերություններ հայտնվել են ֆինանսական ծանր կացության մեջ: Մասնավորապես, նրանք մեծ քանակությամբ կոնյակ են արտահանել Ռուսաստան, սակայն չեն ստացել դրա դիմաց վճարումները:

«Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանից սպիրտային խմիչքների արտահանման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են մոտ 80 տոկոսով:

Բայց դա ամենեւին չի նշանակում, որ արտահանված խմիչքը սպառվել է: Այդ նույն ժամանակահատվածում արտադրությունը աճել է միայն 8 տոկոսով: Իսկ սա նշանակում է, որ արտադրողները արտահանում են իրենց պահեստներում կուտակված ապրանքը, սակայն նորը չեն արտադրում, քանի որ, մեր կոնյակի հիմնական շուկա  ՌԴ-ում արդեն արտահանված կոնյակի սպառումը նվազել է:

Համառ լուրեր են շրջանառվում, որ կոնյակ արտադրողներին իշխանությունը ստիպում է արտահանել կոնյակը, անկախ նրանից՝ վաճառվում է, թե ոչ: Այդ «հորդորներին» ընդդիմացողին էլ սպառնում են տարբեր պատճառաբանություններով զրկել լիցենզիայից:

Ու ստացվում է, որ արտադրողները կոնյակը արտահանում ու պահեստավորում են այլ երկրում: Բայց փոխարենը ստանում ենք արտահանման արհեստական աճ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ