News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնանկությունից հետո մեկուսացել է: Տեղեկություններ կան, որ օրերս նա մերժել է «Տաշիր գրուպի» սեփականատեր եղբայրներ Սամվել եւ Կարեն Կարապետյանների հանդիպման առաջարկը՝ ասելով, որ իրենց պատճառով է ինքը պաշտոնանկ եղել։ Նա թեպետ Հայաստանում էր, բայց չմասնակցեց ՀՀԿ ԳՄ վերջին նիստին։

Ի դեպ, Աբրահամյանը ցանկացել է, որ պաշտոնանկությունը լինի անկախության 25-ամյակից հետո։ Հոր նկատմամբ վերաբերմունքն ազդել է նաեւ քաղաքապետ որդու վրա։ Լուրեր ենք ստանում, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը վերջին օրերին նախկինի պես ցուցադրաբար չի զբոսնում քաղաքի փողոցներում, եկեղեցու բակում։ Արտաշատցիները կատակում են, թե Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո քաղաքում կյանքը կարծես կանգ է առել։ Մինչեւ անգամ խոսվում է Արգամ Աբրահամյանի հրաժարականի մասին։

Գրեթե վճռված հարց է, որ Հովիկ Աբրահամյանը 2017-ի ԱԺ ընտրությունների նախընտրական շտաբը չի ղեկավարի։ Ոմանք Արգամիչին տեսնում են ԱԺ նախագահի պաշտոնում, որին հասնելու համար պետք է նախ պատգամավոր դառնալ։ Սակայն Սերժ Սարգսյանի վերաբերմունքը հուսադրող չէ, առաջիկայում նա պաշտոնանկ կանի նաեւ նախկին վարչապետի մեկենասությամբ Արարատի մարզպետ դարձած Ռուբիկ Աբրահամյանին։ Երեկ մարզի, ավելի կոնկրետ՝ Արտաշատի համայնքապետերի շրջանում արդեն չհայտարարված սուգ էր, ահուդողով սպասում էին Արամայիս Գրիգորյանի վերադարձին, որն Արգամիչի «մարդկանց» դժվար թե պահի։ Թեպետ մարզպետի պաշտոնն արարատցի օլիգարխի սրտով չէ, որովհետեւ նախարար դառնալու վրա նա մեծ ռեսուրսներ է վատնել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ