News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը մահացել է 93 տարեկանում, չապաքինվելով կաթվածից հետո, որը երկու շաբաթ առաջ էր տարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մահը հաստատվել է «Շիբա» բուժկենտոնում, որտեղ նա պառկած է եղել վերջին 13 օրերին»,- հայտնել է «Իններորդ ալիքը»

Երկու շաբաթ առաջ Շիմոն Պերեսը կաթված էր տարել, որից հետո բժիշկները նրան դեղորայքային կոմայի մեջ են գցել ու միացրել թոքերի արհեստական օդափոխության սարքի: Բժիշկները սկզբում նրա վիճակի լավացում էին նկատում ու նույնիսկ փորձում էին նրան գիտակցության վերադարձնել: Բայցեւայնպես սեպտեմբերի 28-ի լույս գիշերը Պերեսի վիճակը կտրուկ վատացել է:

Շիմոն Պերեսը, որը ծնվել է ժամանակակից Բելառուսի տարածքում, երկու անգամ ղեկավարել է Իսրայելի կառավարությունը: 2007-2014 թթ նա զբաղեցրել է նախագահի պաշտոնը, դառնալով աշխարհի ամենատարեց գործող ղեկավարը: 1994-ին նա Խաղաղության նոբելյան մրցանակ է ստացել պաղեստինցիների հետ համաձայնագրի ստորագրման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ