News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման արդյունքներով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ կառուցելու ցանկության եւ դրական երկկողմանի օրակարգի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Մադուրոյի ու Քերրիի հանդիպումը անցել է մեկ շաբաթ առաջ Կոլումբիայի Կարտախեն քաղաքում, որտեղ նրանք մասնակցում էին այդ երկրի իշխանությունների ու խռովարարների միջեւ խաղաղության մասին վերջնական համաձայնագրի ստորագրման արարողությանը:

«Ես ուզում էի ու ուզում եմ Բարաք Օբամայի, նաեւ ԱՄՆ հաջորդ նախագահի հետ հարաբերությունների լավացում»- ասել է Վենեսուելայի առաջնորդը իր «Մադուրոյի հետ » ամենշաբաթյա ծրագրում: Նրա խոսքով Քերրիի հետ հանդիպումը անցել է դիվանագիտական հաճելի մթնոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ