News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի հաշվարկով նրա մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփը բանավեճի ժամանակ 58 անգամ ստել է, այս մասին հայտնում է Քլինթոնի կայքը:

«90 րոպե տեւած բանավեճի ընթացքում, որից մոտ 46 րոպեն Թրամփն է խոսել, նրան հաջողվել է ստել 58 անգամ, աղավաղված ու երեւակայական փաստերը ներկայացնելով որպես պատասխաններ»- նշված է հաղորդագրության մեջ:

Առաջին կետով նշված է, որ Թրամփը ստում էր, երբ հերքում էր, որ գովերգում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Բացի դրանից Քլինթոնի շտաբի կարծիքով հանրապետականը անազնիվ էր, երբ խոսում էր Դեմոկրատական կուսակցության համակարգիչների արգելաբացմանը ռուս հաքերների մասնակցության ապացույցների բացակայության մասին:

Թրամփը նաեւ ստել է Իրաքում պատերազմին իր վերաբերմունքի հարցում ու զրպարտել է Քլինթոնին ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ նրանց վրա բարդելով ԻՊ խմբավորման ստեղծման պատասխանատվությունը:

Ըստ Քլինթոնի շտաբի՝ Թրամփի մյուս ստերից է այն, որ Վաշինգթոնը մեկ միլիար դոլար է վճարել Իրանի հետ միջուկային գործարքի շրջանակում, որ իրեն սատարում են աֆրոամերիկացի ընտրողները, որ չկան ապացույցներ որ Օբաման հենց ԱՄՆ-ում է ծնվել, նաեւ որ «Բ 52» ռազմավարական ռմբակոծիչները հնացած են:

Սեպտեմբերի 26-ին Հոֆստի համալսարանում անցել է Թրամփի ու Քլինթոնի նախընտրական բանավեճերի առաջին փուլը: Այն դիտել է 84 մլն մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

CNN հեռուստաալիքի տվյալներով հանդիսատեսի 62 տոկոսը իր նախապատվությունը տվել է Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Քլինթոնին, իսկ հանրապետականը ստացել է միայն 27 տոկոսի աջակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ