News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը ամեն կերպ փորձում է հասնել Ռուսաստանի հետ երկխոսության զարգացմանը, որպեսզի Տոկիոյին վերադարձնի Հարավային Կուրիլների վիճարկվող չորս կղզիները: Այս մասին հայտարարել է _Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք որոշել ենք Ռուսաստանի հետ ակտիվ բանակցությունները շարունակել, որպեսզի ամենաընդգրկուն ասպարեզներում, այդ թվում՝ տնտեսության, հարաբերությունները զարգացնելու միջոցով լուծենք չորս կղզիների վերադարձի հարցը եւ խաղաղ համաձայնագիր կնքենք»,- ասել է նա:

Աբեի խոսքով՝ դեկտեմբերին սպասվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ինքը մտադիր է այդ հարցերը քննարկել «խաղաղ մթնոլորտում» եւ առաջընթացի հասնել խաղաղ համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ