News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախկին վարչապետ եւ Բորդոյի քաղաքապետ Ալեն Ժյուպեն երկրում անցկացված փրայմերիզների առաջին փուլում նախկին նախագահ Սարկոզիից առաջ է անցել: Այս մասին վկայում են հարցման արդյունքները, որոնք միաժամանակ իրականցրել են Kantar, Sofrès եւ One Point ընկերությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆրանսիայում «Հանրապետականների» եւ նրան միացած կուսակցությունների թեկնածուի նախնական ընտրությունները տեղի կունենան ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ին եւ 27-ին: Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է 2017-ի ապրիլի 23-ին:

Հետազոտության արդյունքները վկայում են, որ փրայմերիզների առաջին փուլում հարցվածների 39 տոկոսը մտադիր է քվեարկել Ժյուպեի օգտին, 33 տոկոսը՝ Սարկոզիի: Նախնական ընտրությունների երկրորդ փուլում եւս Ժյուպեն գերազանցում է Սարկոզիին. Ժյուպեի օգտին մտադիր է քվեարկել հարցվածների 59 տոկոսը, Սարկոզիի՝ 41 տոկոսը:

Ըստ որում՝ քաղաքական երկու գործիչներն էլ զգալիորեն գերազանցում են «Հանրապետականների» կուսակցությունից փրայմերիզների մյուս մասնակիցներին: Տվյալ արդյունքները հենվում են այն ենթադրության վրա, որ քվեարկությանը կմասնակցի 2,9 մլն ընտրող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ