News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 50 տարվա մեջ առաջին անգամ Կոբայում ԱՄՆ դեսպան կնշանակի: Նա Ջեֆրի Դելորենտիսի թեկնածությունն առաջարկել է Կուբայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Այսօր ես հպարտությամբ հայտնում եմ, որ Ջեֆրի Դելորենտիսին առաջադրել եմ, եւ նա ավելի քան 50 տարի անց կդառնա Կուբայում ԱՄՆ առաջին դեսպանը»,- մեջբերում է Սպիտակ տունը Օբամայի խոսքը:

Նախագահը հույս է հայտնել, որ դեսպանի նշանակումը կարեւոր նշանակություն կունենա երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում:

Ընթացակարգի համաձայն՝ ԱՄՆ նախագահը առաջադրում է դեսպանի թեկնածուներին, որից հետո նրա թեկնածությունը պետք է հաստատի Սենատը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ