News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երբ արտասահմանից որեւէ մեկը ցանկանում է մեզ ինչ-որ բան թելադրել, թող երկու անգամ մտածի: Նախօրեին Սումգայիթում այսպիսի մշուշոտ անհասցե ակնարկներով է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հայտնում է contact.az-ը:

«Մենք ոչ մեկի հետ թելադրանքի լեզվով չենք խոսում եւ ոչ մեկից կախված չենք: Մենք մեր հույսը միայն սեփական ուժերի վրա ենք դնում, ոչ մեկից կախված չենք ո՛չ քաղաքականապես, ո՛չ ֆինանսապես, եւ ինքներս ենք որոշում մեր ազատությունը»,- հայտարարել է Ալիեւ կրտսերը:

Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է, որ Ադրբեջանը «իր պատմության ընթացքում երբեք այնքան ուժեղ, ազատ եւ անկախ չի եղել, ինչպես հիմա: Ներկայիս ժամանակաշրջանը իրավամբ անկախության ժամանակաշրջան է: Մենք ոչ մեկից կախված չենք, հաստատուն քայլերով առաջ ենք ընթանում, իսկ հեռանկարները անչափ բացահայտ եւ հստակ են: Հասարակության մեջ տարաձայնություններ չկան զարգացման վերաբերյալ, եւ երեկվա հանրաքվեն դա եւս մեկ անգամ ապացուցեց»

Հրապարակման մեկնաբանություններն առավել քան ակնհայտ վկայում են Ալիեւների գորդաստանին հասարակության «աջակցության» մասին: Դրանցից մեկը՝ «Ահա, թե ումից են պետական պաշտոնյաները սովորում անաստվածորեն ստել»

Նշենք, որ Ալիեւի ակնարկները հասցեագրված են Արեւմուտքին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին եւ եվրոպական կառույցներին, որոնք վերջին շրջանում ակտիվորեն զբաղված են Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ