Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակչուհին, որը սպտեմբերի 28–ի լույս գիշերը տնից դուրս է եկել եւ չի վերադարձել, ունի 1 տարեկան աղջիկ: Եղիպատրուշի բնակիչներից Ա. Շահբազյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կինը գյուղում ապրում է սկեսրոջ եւ երեխայի հետ, իսկ ամուսինը ծառայում է Աֆղանստանում՝ որպես խաղաղապահ:
Երիտասարդ կնոջ անհետացման մասին գյուղում վարկած է շրջանառվում, թե նա ինքնակամ է հեռացել տնից:
Այս պահին էլ գյուղում շարունակվում են կնոջ որոնողական աշխատանքները:
Ավելի վաղ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել էին, որ Եղիպատրուշի բնակչուհին դուրս է եկել տնից եւ չի վերադարձել: