News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկացի ոստիկանները կանոնովոր կերպով՝ աշխատանքի հետ չկապակցված նպատակներով օգտագործում են երկրի քաղաքացիների մասին տվյալների գաղտնի բազան, հայտնում է Associated Press–ը:

Գործակալության լրագրողները պարզել են, որ ամբողջ երկրում իրավապահները օգտվում են «իրավապահ մարմինների տվյալների գաղտնի բազայից, որպեսզի տեղեկություններ ստանան իրենց զուգընկերների, գործընկերների, հարեւանների ,լրագրողների կամ այլ մարդկանց մասին՝ ոստիկանության աշխատանքի հետ կապ չունեցող պատճառներով»: Մի շարք առավել ցնցող դեպքերում , AP -ի փոխանցմամբ, «ոստիկանները տեղեկությունները օգտագործել են, որպեսզի հետեւեն մարդկանց կամ հետապնդեն նրանց, փոխել են տվյալները կամ վաճառել դրանք»:

Նշված բազայում, մասնավորապես, պարունակվում են տեղեկություններ քաղաքացիների բնակության վայրի, օրենքի հետ նրանց հնարավոր խնդիրների մասին, նաեւ նրանց օգտագործած ավտոմեքենաների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ