ԱՄՆ Մեն նահանգի առափնյա հատվածում միանգամից 3 հյուսիսային հարթ կետ խճճվել է ձկնորսական ցանցերի մեջ: ԱՄՆ օվկիանոսների եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունից հայտնել են, որ երկու կետերը սատկել են, մեկին հաջողվել է փրկել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գերատեսչության աշխատակիցներն ուսումնասիրում են 45 տոննա կշռող կետի մարմինը, որպեսզի պարզեն, թե որ ընկերությանն են պատկանում ցանցերը: Վարչությունում ենթադրում են, որ դրանց սեփականատերը կարող էր խախտել ձկնորսության կանոնները:
Տեղական ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ ցանցերը, որոնցում խճճվել էին կետերը, ավելի հաստ են, քան նրանք, որոնք նախատեսված են խեցգետնանմաններ որսալու համար:
Հետազոտությունների տվյալներով՝ հյուսիսային հարթ կետերի թվաքանակը վերջին մի քանի հարյուրամյակում 100 հազարից պակասել է մինչեւ 300-ի: Նրան որսը արգելված է: