Եգիպտոսի Հուրգադա քաղաքի օդանավակայանի ղեկավարությունը որոշել է օդանավակայանի երկրորդ շենքն ամբողջովին հատկացնել ռուսաստանցի զբոսաշրջիկների չվերթներին: Այս մասին հայտնում է Youm7-ը՝ վկայակոչելով օդանավակայանում իր աղբյուրները:
Աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական պատվիրակությունը խնդրել է 2 տերմինալներից մեկը հատկացնել ռուսաստանցի զբոսաշրջիկներին:
Օդանավակայանի ղեկավարությունը քաղավիացիայի նախարարի հետ բանակցություններից հետո ընտրել է երկրորդ շենքը, որը հայտնի է որպես հին օդանավակայան: