News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ նոր կառավարությունը ձեւավորվել է քաղաքական նպատակահարմարության սկզբունքով։

«Այն նախարարները, որոնք տեր ունեին, մնացին իրենց պաշտոններում, իսկ նրանք, որոնք անտեր էին՝ փուռը գնացին»,–  այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Զոհրաբյանը։

ԲՀԿ պատգամավորի բնորոշմամբ՝ կառավարության կառուցվածքի փոփոխությունը «հերթական շտոպկան» էր։

« Այն նախարարությունները, որոնք ակնհայտ էր, որ պետք է դառնային կոմիտե, բայց քանի որ տվյալ անձինք տեր ունեին, մնացին նախարարություն: Իսկ անտերները հարաբերականորեն վերածվեցին կոմիտեների: Հերթական շտոպկան՝ կար ու ձեւը տեղի ունեցավ հերթական խումբ մարդկանց վրա: Կարեւորը որակը չէ, կարեւորը քանակն է եւ կապ չունի մարդը ոլորտին տիրապետում է, թե չէ ու կարա լողի չեմպիոն էլ լինի, եթե լինի կուսակցական հանձնարարություն: Նախորդ անգամ բացահայտ ասացին, որ այո՛, սա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է այս շտոպկան՝ ղեկավարության հերթական կարուձեւը: Այս անգամ քաղաքական նպատակահարմարության անուն չտվեցին, պարզապես ասացին՝ այդպես է պետք, հերթական շտոպկան ենք անում: Ամեն ինչ արվում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով եւ վաղը, երբ կլինի նոր կառավարություն,  խորհրդարանը հերթական շտոպկային կքվերակի կողմ՝ նոր անձերի վրա հարմարեցնելով հերթական նախարարական պաշտոնները»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ