«Մեգի» հզորագույն թայֆունը հասել է Չինաստանի մայրցամաքային հատվածին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Առաջինն իր վրա հարվածն ընդունել է Ֆուձյանի նահանգը: Օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ քամու առավելագույն արագությունը հասնում է 120 կմ/ժ-ի:
Մասնագետների հաշվարկով թայֆունը անձրեւներ եւ ուժգին քամի կառաջացնի: Այն շրջաններ, որտեղ ծանր հետեւանքներ են կանխատեսվում, փրկարարներ են ուղարկվել: