News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Արշակունյաց պողոտայի 278 հասցեում ընթացող շինարարական աշխատանքների պատճառով ընդհանուր օգտագործման կոյուղուց զրկված՝ հարակից 5-6 տների բնակիչներին խոստացել են մինչեւ վաղը լուծել կոյուղագծի հետ կապված խնդիրը: Բնակիչներից Նարինե Մկրտչյանը հայտնում է, որ իրենց են այցելել  վարչապետի օգնականը, քաղաքապետարանի եւ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցները եւ խոստացել, որ ամենուշը մինչեւ վաղը կոյուղագծի աշխատանքները կվերականգնվեն:

«Թաղապետարանի պատասխանատու աշխատակիցները, վարչապետի օգնականն ու քաղաքապետարանի աշխատակիցները եղան տեղում, խոստացան, որ ամենաուշը մինչեւ վաղը կեսօր կոյուղին կվերականգնվի, ինչպես նաեւ խոստացան կարգավորել թաղամասի մյուս ՝  գրեթե շուրջօրյա ջրանջատման, հարակից տարածքում գտնվող ռեստորանի դղրդոցների խնդիրները։ Լիահույս ենք, որ իրավասու մարմինները խնդիրը, իրոք, վերջնական կկարգավորեն, ինչպես խոստացան, եւ որ նման անօրեն իրավիճակի առջեւ չենք կանգնի երբեւէ»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի 278 հասցեում ընթացող շինարարական աշխատանքների պատճառով ընդհանուր օգտագործման կոյուղուց զրկված՝ հարակից 5-6 տների բնակիչներն սեպտեմբերի 27-ին ի նշան բողոքի մի քանի րոպեով փակել էին Արշակունյաց պողոտան: Բնակիչները պատմել էինք, որ կառուցվող շինության սեփականատերը փակել է 5-6 տների ընդհանուր օգտագործման կոյուղին՝ ասելով, որ ինքը սեփականատերն է, ինչ ուզի, կանի:

Տպել
Ամենաշատ