News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարկային օրենսգրքի նոր խմբագրության մեջ եկամտահարկն ավելի ցածր կլինի: Այդ մասին սեպտեմբերի 28-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքի նախագիծը` 2-րդ ընթերցմամբ:

Այժմ ամսական մինչեւ  120 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք   24,4 տոկոս հարկ են վճարում, մինչեւ  2 մլն ստացողները` 26 տոկոս, 2  մլն-ից ավելի` 36 տոկոս: ՀՕ-ի նախագծի 1-ին ընթերցման ընթացքում առաջարկել են հարկի տոկոսադրույքն իջեցնել մինչեւ 23 տոկոս (24,4 տոկոսի փոխարեն): Բայց եթե նախկինում այդ  23 տոկոսն առաջարկում էին նրանց համար, ով ամսական մինչեւ 120 հազար դրամ է ստանում, ապա այժմ` մինչեւ 150 հազար ստացողների համար: Այլ խոսքով, նրանք, ովքեր բյուջետային ոլորտում միջինին մոտ աշխատավարձ են ստանում (ամսական 120 – 150 հազար)  կվճարեն  23 տոկոս:

Նախագծի 1-ին ընթերցման մեջ 120 հազարից մինչեւ  1 մլն աշխատավարձն առաջարկել են հարկել 28 տոկոս հարկով: Այժմ առաջարկվում է այդ 28 տոկոսի տակ ավելի լայն ընդգրկում մտցնել` 150 հազարից մինչեւ 2 մլն: 1 մլն եւ ավելի աշխատավարձի դեպքում առաջարկվում է ամենաբարձր հարկը`  33 տոկոս: Այժմ որպես ամենաբարձր հարկ առաջարկվում է թողնել  36 տոկոսը, բայց արդեն 2 մլն-ից բարձր աշխատավարձի դեպքում:

Այսպիսով` արդյունավետ (այսինքն միջին հաշվեկշռված – խմբ.) տոկոսադրույքը մի քիչ կկրճատվի` 25,3 տոկոսից մինչեւ 24,9 տոկոս: Իսկ ընդհանուր առմամբ ավելի քիչ հարկ կվճարեն բոլոր նրանք, ովքեր ամիսը մինչեւ  280 հազար դրամ աշխատավարձ են ստանում   (մոտ 590 դոլար, խմբ.),  իսկ դա երկրում վարձու աշխատողների մոտ 90 տոկոսն է (89,8 տոկոս), կամ  550 հազար մարդ: 

«Ավելի բարձր աշխատավարձի դեպքում դրույքը բարձրանում է, բայց ոչ այնքան, որքան առաջարկվում էր 1-ին ընթերցման դեպքում: Այն ժամանակ առաջարկվում էր  4,3 տոկոսով բարձրացում, այժմ` առավելագույնը 1,72-ով եւ դա էլ` նրանց համար, ովքեր   2 մլն դրամ եւ ավելի աշխատավարձ են ստանում», - պարզաբանել է Միրումյանը:

 Նշենք, որ հարկային տոկոսադրույքներում պահպանվել է նախկին աստիճանային սկզբունքը (այսինքն հետագա դրույքը կիրառվում է եկամտի գերազանցող մասի նկատմամբ): Օրինակ` 200 հազար աշխատավարձի դեպքում առաջին 150 հազարը կհարկվի 23 տոկոս հարկով, իսկ մնացած 50 հազարը` 28 տոկոս):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Ամենաշատ