News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի նշանակումը կլինի սահմանված ժամկետում։ Այս մասին այսօր ՝ սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովում հայտարարել  է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշել է, որ հաջորդ շաբաթ լրանում է կառավարությունը ձեւավորելու ժամկետը եւ մինչ այդ անպայման կլինեն համապատասխան ոլորտում նշանակումները։

Շարմազանովը կառավարության փոփոխության մասին ասել է, որ սեպտեմբերյան հեղափոխություն տեղի չի ունեցել։

«Բոլոր այն մեր քաղաքացիները, որոնք կարծում էին, թե Հայաստանում նոր կառավարությունը հնի շարունակողը չէ, լրին նոր կառավարություն է եւ այդ նոր կառավարության քաղաքական պատասխանատուն այլ է, սխալվում են։ Սա սեպտեմբերյան բարեփոխում է, որի մեկնարկը տրվել է դեռեւս դեկտեմբերին  սահմանադրական բարեփոխումներով եւ փետրվարի 12-ին հանրապեետության նախագահի ելույթով»,-ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ Կարեն Կարապետյանի կառավարության քաղաքական տերը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է։

Նա ասել է նաեւ, որ բոլոր նրանք, որոնք կարող են լավագույնս կատարել կառավարության ծրագրերը, նրանք այսօր նշանակվում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ