News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում Մամիկոն Ասլանյանը, որին սատարում է իշխող «Հանրապետական» կուսակցությունը, հաղթելու շանսերը նորմալ է գնահատում:

«Հստակ կարող ենք խոսել հոկտեմբերի 2-ից հետո, երբ արդյունքները կհրապարակվեն: Սակայն հիմա իմ շանսերը նորմալ եմ գնահատում: Վանաձորում աննախադեպ ընտրություններ են: Նախկինում այսպիսի թիմային աշխատանք չկար, կուսակցականությունն այսքան չէր կարեւորվում, անհատին էին ընտրում, իսկ այժմ կուսակցությանն են ձայն տալիս: Վանաձորում այսպիսի ընտրություններ առաջին անգամ են: Սա ուղղակի հերթափոխ չէ, մենք նոր թիմ ունենք, նոր ծրագրեր, նոր գաղափարներ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանը:

Նշենք, որ գործող ՀՀԿ-ական քաղաքապետը չի առաջադրվել, կուսակցությունը որոշել է սատարել Մամիկոն Ասլանյանին: Վերջինս նշեց նաեւ, որ  քարոզարշավը նորմալ հունով է ընթանում, որեւէ խախտումներ իրենց նախընտրական շտաբը չի արձանագրել:

«Ասում էին, թե հրապարակները մենք ենք վերցրել միայն ու մյուս քաղաքական ուժերին հրաժարվում են հարթակ տրամադրել: Սակայն տեսնում ենք, որ այդպես չէ, բոլորին էլ հրապարակ հատկացվել է»,- ասաց նա:

Վանաձորում ավագանու ընտրություններին մասնակցում է ութ կուսակցություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ