News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն այս տարի արձանագրել է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվել է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, 2016թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 26-ը 2901 դեպքով 1076 ֆիզիկական անձանց է վերադարձվել ավելի քան 925 մլն դրամ եկամտային հարկի գումար՝ ի տարբերություն 2015թ. նույն ժամանակահատվածի, երբ 417 դեպքով 282 ֆիզիկական անձանց վերադարձվել է մոտ 108 մլն դրամ: 2015թ.-ի հունիսից լիարժեքորեն գործող օրենքը դրական ազդեցություն է ունենում շինարարության ոլորտի զարգացման վրա. բնակարանների իրացման շնորհիվ աճում են կառուցապատողների եկամուտները, հետևաբար նաև վճարվող հարկերը, ավելանում են կազմակերպությունների կողմից վճարվող եկամտային հարկի գումարները, քանի որ աշխատողների աշխատավարձի իրական չափերն են հայտարարագրվում: Մեծանում են բանկերի կողմից վարկավորման ծավալները, ուստի նրանց շրջանառության աճը բերում է պետբյուջեի եկամուտների ավելացման:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ