News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


«Տաշիր» առեւտրի կենտրոնի տարածքում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հանդիսավորությամբ բացվել է «Հայաստանի էլեկտարական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդների Սպասարկման կենտրոնը։ Այն թվով երկրորդ է, առաջինը օրեր առաջ բացվել է «Տաշիր Սթրիթ» առեւտրի կենտրոնի տարածքում (ֆոտոռեպորտաժ):

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն իր խոսքում մասնավորապես, նշեց, որ նոր սպասարկման կենտրոնները նոր մշակույթ կբերեն էներգետիկայի ոլորտում, բաշխիչ ցանցերի ոլորտում, սպասարկման կենտրոնի բացման նպատակն է ՝ առավելագույնս մատչելի դարձնել սպառողների համար ոլորտին առնչվող գիտելիքները: «Սպասարկման կենտրոնում յուրաքանչյուր քաղաքացի կարող է ուղեցույցերի միջոցով ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները: Բացի այդ, այստեղ տեղադրված է հերթերի կառավարման վահանակ, նաեւ կոմունալ վճարումների վահանակ, որից կարելի է օգտվել զրո տոկոս տոկոսադրույքով: Նախատեսված է, որ կունենանք նաեւ էլեկտրոնային վահանակ, որտեղ բոլոր տեսակի հարցերի պատասխաններն ու պարզաբանումները կտրվեն»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ բաժանորդները Սպասարկման կենտրոն կարող են դիմել ՀԷՑ–ին վերաբերող ցանկացած հարցով։

Հարցին, թե նախորդ սպասարկման կենտրոնի (բացվել է «Տաշիր Սթրիթ»-ի տարածքում) աշխատանքն ինչպես է գնահատում, Կարեն Հարությունյանը պատասխանեց. «Ես ավելին էի սպասում, որ ավելի շատ կլինեն հաճախորդները: Միգուցե ավանդույթի համաձայն մարդիկ այցելում են այլ տեղամասեր, ոչ թե սպասարկման կենտրոններ:

Օրինակ, Թբիլիսի քաղաքում կան նմանատիպ 7 կենտրոններ, իսկ մնացած կետերը փակված են, չեն սպասարկում բաժանորդներին: Մենք չենք գնում այդ տարբերակով, ընտրել ենք եւ-եւ-ի տարբերակը: Ես վստահ եմ, որ եթե կա լուսավոր, գեղեցիկ սպասարկման կենտրոն, այն ի վերջո, կգերակայի»:

Նշենք, որ «Տաշիր» առեւտրի կենտրոնում բացված սպասարկման կենտրոնն աշխատելու է ժամը 10.00-ից 20.00-ն. «Քանի դեռ բաց է «Տաշիր» առեւտրի կենտրոնը, այդքան ժամանակ բաց կլինի նաեւ ՀԷՑ-ի սպասարկման կենտրոնը»:

«Առաջիկա ամիսների ընթացքում կբացվեն եւս 3 սպասարկման կենտրոններ, որոնք կլինեն հիմնականում մեր վարչական շենքերի տարածքում. Արմենակյան 127-ում, Ֆուչիկի փողոցում մեր նախկին մասնաճյուղի շենքում եւ Քոչար փողոցում, նորից մեր վարչական շենքի առաջին հարկում: Առաջիկայում կբացվեն սպասարկման կենտրոններ նաեւ Գյումրիում եւ Վանաձորում, հետո կամաց-կամաց կընդլայնենք: Նախատեսում ենք, որ Երեւանում կլինի մոտ 7 սպասարկման կենտրոն, Գյումրիում եւ Վանաձորում՝ 2-ական, իսկ մյուս մեծ ու փոքր քաղաքներում՝ մեկական»,-ընդգծեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը: Նրա խոսքով, այս սպասարկման կենտրոնում հաճախորդներին կսպասարկի միաժամանակ 3 անձ: Մարդիկ դիմում են նոր բաժանորդների հետ պայմանագրերի կնքում, առկա խնդիրների հետ կապված հարցումներ:

Նշենք, որ սեպտեմբերի 14-ին եւս մեկ սպասարկման կենտրոն է բացվել «Տաշիր Սթրիթ» առեւտրի կենտրնում, իսկ մոտ ապագայում եւս երեքը կբացվեն մայրաղաքաքի երեք վարչական շրջաններում։ Սպասարկման կենտրոններ կբացվեն նաեւ Գյումրիում եւ Վանաձորում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Ամենաշատ