News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարկային օրենսգրքով առաջարկվում է ձեռնակությունների հիմնական ֆոնդերի համար չերկարացնել ամորտիզացիոն մասհանումները: Այս մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Հարկային օրենսգրքի օրինագիծը:

Նրա խոսքով՝ ամորտիզացիոն մասհանումների ներկայիս ժամկետները արագացված են, եթե համեմատենք եւ՛ միջազգային պրակտիկայի, եւ՛ ակտիվների ծառայության իրական ժամկետի հետ: «Ակնհայտ է դառնում, որ արագացված ամորտիզացիան ներդրողներին ուղղակի թույլ է տալիս արագ կրճատել իրենց հարկային բազան: Մենք նման տարբերակի հակված չենք, չնայած այդպիսի պոտենցիալ հնարավորություն ներդրողների համար կպահպանենք»,- ասել է Միրումյանը:

Նախկինում Գործարարների միությունը, հակառակը, ելույթ էր ունեցել սարքավորումների արագացված ամորտիզացիայի օգտին, որը նրանց թույլ կտար այն հաճախակի փոխել: Հայաստանում արտադրական տեխնիկայի մասհանումների ժամկետը 3 տարի է, իսկ համակարգիչների համար՝ ընդամենը 1 տարի: Գործնականում թե՛ մեկը, թե՛ մյուսն ավելի երկար են ծառայում, սակայն արագացված մասհանումները թույլ կտային շահութահարկի գծով տնտեսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ