News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սիրիայում իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ներմուծման հնարավորության մասին հայտարարությունները խորը զարմանք են առաջացնում նրանց մոտ, ով տեղյակ է սիրիական կարգավորման գործում իրական իրավիճակին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Անկասկած, իհարկե, սիրիական գործերի համատեքստում պատժամիջոցների հիշատակումը խորը զարմանք  է առաջացնում հատկապես նրանց մոտ, ովքեր տեղյակ են Սիրիայում գործերի իրական դրությանը` կապված ռուս-ամերիկյան համաձայնագրում նշված պարտավորությունների կատարման հետ», — հայտնել է Պեսկովը:

Նա նշել է, որ «պատժամիջոցային քաղաքականության մոլուցքը ոչ մեկին ոչ մի լավ բանի չի հանգեցրել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր` վկայակոչելով  Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստին, որ ԱՄՆ-ն չի բացառում Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցների ընդլայնումը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ