News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի 20-ամյա բնակչուհուն, որը  սպտեմբերի 28–ի լույս գիշերը տնից դուրս էր եկել եւ չէր վերադարձել, հեռանալուց առաջ գրություն է թողել տան պատուհանագոգին: Եղիպատրուշի  գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նա գրությունը թողել է պատուհանագոգին՝ «Գնում եմ տնից՝ մի ոչխարի պատճառով», թե խոսքը կոնկրետ ում մասին է, գյուղապետը դժվարացավ ասել:

Գյուղապետը նշեց, որ այս պահին 20-ամյա աղջկա գտնվելու վայրը դեռ պարզ չէ, զուգարան տանող ճանապարհին գտնվել է կորած համարվող Հրանուշ Ե.-ի հողաթափիկը, որն էլ գյուղացիների մոտ կասկած է առաջացրել, որ արջն է գողացել նրան:

Նման կասկածի առիթ է հանդիսացել այն, որ մի քանի օր առաջ արջը մտել էր Եղիպատրուշ եւ գողացել գյուղացիների փեթակները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Եղիպատրուշի 20-ամյա բնակչուհին դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:

 

Տպել
Ամենաշատ